Շերը դարձավ 74 տարեկան․ մեր հայրենակցուհու կյանքն ու թևավոր դարձած խոսքերը

Շերիլին Սարգիսյանը, ով հայտնի է Շեր բեմական անունով ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին ԱՄՆ-ի Կոլիֆորնիա նահանգի Էլ Սենթրո քաղաքում։ Նրա ծնողները բաժանվել են,երբ նա դեռ փոքր է եղել, բայց դա չի կոտրել, այլ ավելի է կոփել աղջկան, որը տարիներ հետո պետք է դառնար աշխարհահռչակ երգչուհի ու իր ամեն մի երգով հիացներ աշխարհի տարբեր կողմերում ապրող մարդկանց։

Շերը երբեք չի մոռացել իր հայկական արմատները, չնայած, որ իր հորը տեսել է, երբ ընդամենը 11 տարեկան էր։ Երգչուհին 1993 թվականի ապրիլի 28-ին այցելել էր Հայաստան և իր հետ բերել 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ։ Այցելելով մանկատներ, մանկական հիվանդանոցներ և տեսնելով հիվանդ երեխաներին՝ Շերը շատ ծանր տպավորություններ է ստանում ու հայտնվում է այնպիսի իրավիճակում, որ ստիպված հրաժարվում է նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից։

Այսօր համաշխարհային հռչակ ձեռք բերած երգչուհին դարձավ 74 տարեկան, բայց նրա երգերը մնացել են հիթեր, իսկ տարբեր հարցազրույցներ ժամանակ արած արտահայտությունները դարձել են թևավոր խոսքեր։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Կանայք են հասարակության իրական ճարտարապետները»:

«Եթե ​​խոտը կարղանում է դուրս գալ ասֆալտի միջից, ապա սերը կարող է ձեզ սպասել ամենուր»։

«Դուք չես դառնա փառահեղ այնքան ժամանակ, մինչև չսովորես հեշտությամբ վերաբերվել այն պահերին, երբ հիմար ես թվում»:

«Տղամարդը առաջին անհրաժեշտության առարկա չէ, այլ շքեղություն։ Այդ իսկ պատճառով էլ հնարավոր է ապրել առանց նրա»։

«Ես վախենում եմ աղքատության մեջ մահանալուց: Ես մեծացել եմ աղքատության մեջ և միշտ զգում եմ դա ներսում: Այս զգացումը նման է մի գեր կնոջ, որը 500 ֆունտ քաշ է կորցնում, բայց, այնուամենայնիվ, իր ներսում իրեն գեր է զգում»: