Ոչ մի ավելորդ բան․ Ռիտա Օրայի համարձակ և սեքսուալ լուսանկարները բիկինիով

Եթե առաջ բիկինի թագուհու տիտղոսը և ամենաթեժ լուսանկարը պատկանում էին Էմիլի Ռատակովսկուն, ապա հիմա, կարծես, աստղը ստիպված է պատվո հարթակը կիսել մեկ այլ աստղի հետ:

Երգչուհի Ռիտա Օրան ժամանակ չի կորցնում կարանտինի ընթացքում, ինչի մասին վկայում են նրա Ինստագրամի պարբերաբար թարմացվող լուսանկարները: Դատելով նկարներից՝ աստղը ժամանակի մեծ մասը ծախսում է սեփական տան բակում՝ վայելելով արևոտ եղանակը և ցույց տալով իր հետևորդներին՝ լողազգեստների իր մեծ հավաքածուն: Եվ որքան մոտենում է ամռանը, այնքան ավելի սեքսուալ են դառնում աստղի ընտրած լողազգեստները:

Վերջին բիկինին, որը կրում է աստղը, նրա ունեցածներից հաստատ ամենբացն ու համարձակն է: Այս լողազգեստը հիանալի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջությամբ արևայրույք ընդունել։ Միայն թե՝ մնում է գնալ այդ համարձակ որոշմանը։