Սվետլանա Լոբոդայի պրոդյուսերը բացահայտել է երգչուհու հոնորարների չափը

Նատելա Կրապիվինան, ով Սվետլանա Լոբոդայի պրոդյուսերն ու ընկերուհին է, հաղորդավար Սերգեյ Մինաևի հետ օնլայն վեճից հետո նրան հարցազրույց է տվել։ Ավելի վաղ նա վիրավորական արտահայտություններ էր արել Լոբոդայի ստեղծագործության մասին՝ ծաղրալից տեսանյութ հրապարակելով, ինչպես նաև նշելով, որ նա վատ երաժշտություն է մատուցում։ Կրապիվինան էլ իր հերթին պատասխանել էր նրան։ Արդյունքում քննարկումը Ինստագրամի ուղիղ եթերում հարցազրույցի է վերածվել։

Զրույցի ընթացքում Նատելան բացահայտել է Ռուսաստանի տարածքում Լոբոդայի հոնորարների չափը: «Գինը տարբերվում է Մոսկվայից հեռավորության հետ կապված։ Մոսկվայում, Բարվիխում կազմում է մինչև տասը միլիոն։ Հարսանիքներում էլ է երգում, դա առանձին գնացուցակ է։ Արտիստներն այնքան էլ չեն սիրում հարսանիքներ։ Կան մեծ ընկերության կորպորատիվներ, պարզապես կորպորոտիվներ, երբ զվարճանում են աշխատակիցները, սա արդեն այլ գնացուցակ է։ Տարվա եղանակը որոշում է. օրինակ՝ երբ հասկանում ես, որ սեպտեմբերն այնքան էլ եկամտաբեր ամիս չէ, արդեն իջեցնում ես գները»,- պատմել է պրոդյուսերը։