Տաթևիկ Ռևազյանը երեխա է ունեցել. հայտնի է սեռը

Լույս աշխարհ է եկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Պարույր Աբրահամյանի առաջնեկը: Տաթևիկն ու իր ամուսինը դուստր են ունեցել: Փոքրիկի լուսանկարները Տաթևիկը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:

«Կյանքում երբևէ ավելի օրհնված չենք եղել»,- գրել է Տաթևիկ Ռևազյանը՝ օգտագործելով նաև «կորոնաբեյբի» հեշթեգը:

Նշենք, որ վերջին ամիսներին Տաթևիկն ու իր ամուսինը անցկացրել են Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ էլ ծնվել է դուստրը: Երջանիկ մայրիկն ավելի վաղ հայտնել էր, որ իր երեխան երկքաղաքցի է լինելու՝ ունենալով Դանիայի և Հայաստանի քաղաքացիություն: