Օվկիանոս, արև․ Մարտա Կիրակոսյանի ընտանեկան նար լուսանկարները

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը, ով ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել, նոր լուսանկարներ է հրապարակել միկրոբլոգի իր էջում։ Մարտան այժմ ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում՝ կիսվելով նաև փոքրիկի լուսանկարներով։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին վառ կերպարում է։ Նա բազմագույն շապիկ և գլխաշոր է ընտրել։ Երգչուհին շպարված չէ, որպես աքսեսուար՝ արևային ակնոց է կրում։ Թեև երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, նրա փոխարեն դա արել են երգչուհու հետևորդները , ովքեր նրան հաճոյախոսություններ և ջերմ խոսքեր են գրել։ Ի դեպ, Մարտան լուսանկարներ է հրապարակել նաև որդու ու ամուսնու հետ։