Մակոլեյ Կալկինը կխաղա «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի նոր եթերաշրջանում (տեսանյութ) - showbiz.am

Մակոլեյ Կալկինը կխաղա «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի նոր եթերաշրջանում (տեսանյութ)

By

«Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի համահեղինակ Ռայան Մերֆին իր ինսթագրամյան էջում անոնսել է 10-րդ եթերաշրջանի դերասանական կազմը: Նա հրապարակել է հոլովակ, որում օվկիանոսի ֆոնին հայտնվում են դերասանների անուններ: Տեսանյութը մակագրված է այսպես՝ «#AHSSeason10»:

ТАСС-ի հաղորդմամբ՝ ցանկում առաջին անուններից մեկը պատկանում է Մակոլեյ Կալկինին: Վերջինս ավելի հայտնի է «Տանը մենակ» ֆիլմաշարով: Նա առաջին անգամ է խաղալու «Սարսափների ամերիկյան պատմություն»-ում: Դերասանական կազմի մյուս մասնակիցներն են Քեթի Բեյթսը, Լեսլի Գրոսմանը, Բիլլի Լուրդը, Սառա Փոլսոնը, Էվան Փիթերսը, Ադինա Փորթերը, Լիլի Ռեյբը, Անժելիկա Րոսսը և Ֆինն Ուիթրոքը, որոնք արդեն հայտնվել են սերիալում:

Ինչպես նկատում է Variety պարբերականը, շնորհիվ «Սարսափների ամերիկյան պատմության»՝ Կալկինն առաջին անգամ գեղարվեստական սերիալ հիմնական դերասանական կազմի մասնակից կդառնա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սերիալը երկարացվել է և ունենալու է 13 եթերաշրջան:

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ