Դերասանուհի Նիկոլ Քիդմանը կոտրել է ոտքը

Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը վազքի ընթացքում կոտրել է ոտքը։ Այդ մասին հայտնել է նրա ամուսինը՝ երաժիշտ Քիթ Ուրբանը։ Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ հինգ շաբաթ առաջ, այս մասին հայտնել է USA Today-ը։

Քիդմանը դուրս է եկել վազելու և ճանապարհին չի նկատել փոսը, ինչի արդյունքում սայթաքել է, հոդախախտ արել կոճն ու փոքր կոտրվածք ստացել։ Ուրբանը հավելել է, որ կինը վնասվածքն ավելի լավ է հաղթահարում, քան կարող էր ինքը նմանատիպ իրավիճակում։

Նշենք, որ զույգը մեկուսացած է Նեշվիլում գտնվող իրենց տանը։ Նրանք սպասում են կարանտինի ավարտին՝ հարազատներին տեսակցելու նպատակով Ավստրալիա մեկնելու համար։