Հոլի Բերին կնկարահանվի Լուսնի մասին գիտաֆանտաստիկ ֆիլմում

Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին կնկարահանվի «Վայրէջք Լուսնի վրա» գիտաֆանտաստիկ ֆիլմում։

Ինչպես տեղեկացնում է Variety-ն, նոր գիտաֆանտաստիկ ֆիլմում դերասանուհին կմարմնավորի գլխավոր դերերից մեկը: Ֆիլմի ռեժիսորն է լինելու Ռոլանդ Էմերիխը, որն աշխատել է «Անկախության օրը» և «Վաղը չէ մյուս օրը» ֆիլմերի վրա:

Բերիից բացի ֆիլմում դերակատարմամբ հանդես կգա նաև Ջոշ Գադը: Նա կմարմնավորի արտասովոր հանճարի կերպարը, իսկ Բերին կներկայանա նախկին տիեզերագնացի և ՆԱՍԱ-ի աշխատակցի կերպարում։

Ըստ սյուժեի՝ Լուսինը դուրս է գալիս ուղեծրից և սկսում է շարժվել դեպի Երկիր: Մի խումբ մարդկանց հաջողվում է վայրէջք կատարել Լուսնի մակերեսին՝ նախքան մոլորակի վրա արբանյակի անկումը:

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2020-ի աշնանը, իսկ պրեմիերան նախատեսված է 2021-ին: