Մարզումների արդյունքը․ Քիմ Քարդաշյանը կիսամերկ լուսանկարներ է հրապարկել

Վերջին օրերի ընթացքում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարները շարունակում են մնալ ինստագրամյան հետևորդների ուշադրության կենտրոնում․ երկրպագուներն անդադար քննարկում են՝ ինչպես է նա կարողացել կարանտինի ընթացքում այդքան նիհարել։
Ամերիկյան Pinkvilla լրատվական կայքը, անդրադառնալով Քիմի հրապարակմանն ու հետևորդների արձագանքին, գրել է, որ աստղը մեկուսացման ամբողջ ընթացքում ինտենսիվ մարզումներ է իրականացրել իր անձնական մարզչի հետ, ինչի արդյունքում այդքան նիհարել է։
Նշենք, որ Քարդաշյանն ինքնամեկուսացման ընթացքում չի մոռացել նաև իր բիզնեսի մասին։
Քարդաշյանի Skims ապրանքանիշը ներկայացրել է պաշտպանիչ դիմակների դեբյուտային հավաքածուն։ Մոդելը թողարկել է անհատական պաշտպանության միջոցների առաջին հավաքածուն, որը բաղկացած է հինգ մոդելից:
Հավաքածուն անմիջապես վաճառվել է։ Նման հաջողությունը զարմացրել է անգամ Քիմ Քարդաշյանին։