«Mono Luiza»․ Լուիզա Ներսիսյանի նոր նախագիծը

Իր ինստագրամյան էջում հաղորդավարուհի, դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ուրախացրել է ինստագրամյան հետևորդներին՝ հայտնելով, որ այսուհետ իր միկրոբլոգի ուղիղ եթերում կվարի «Mono Luiza» նախագիծը՝ կարանտինում գտնվող երկրպագուների հետաքրքիր ժամանցն ապահովելու համար։
«Mono Luiza. դիտե՛ք և մասնակցե՛ք «հոգետնական» զրույցին։ Միասին մենք կհաղթահարենք խնդիրները, որոնք խանգարում են զգալ մեզ ավելի ուժեղ, ինքնավստահ ու նորանոր հաղթանակներ գրանցել..»,-իր ինստագրամյան միկրոբլոգում գրել է դերասանուհին։
Երկրպագուները լուրն ուրախությամբ են ընդունել և հրապարակման մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնել Լուիզային նախաձեռնության համար։ Ինստագրամյան հետևորդներն արդեն անհամբեր սպասում են նախագծի առաջին եթերին։