Գոհար Ավետիսյանն ուղիղ 7 ժամ ծախսել է այս շքեղ դիմահարդարման վրա․ արդյունքն իսկապես ապշեցնող է (լուսանկարներ)

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր ինստագրամյան հետևորդների ուշադրությանն է ներկայացրել իր հերթական գլուխգործոցը։ Գոհարը ներկայացել է շքեղ դիմահարդարմամբ, վարսահարդարմամբ ու համապատասխան զգեստով։

«Սա իմ մարաթոնի 4-րդ օրն է, և սա նախավերջին կերպարն է, որը կոչվում է Diamond Girl։ Ուղիղ 7 ժամ ես ստիպված էի նստել աթոռին, որպեսզի ստեղծեի այս կերպարը։ Իսկ իմ կարգավիճակում, օրվա վերջում ես այնքան էի հոգնել, որ պարզապես ուզում էի լաց լինել, նույնիսկ լուսանկարվելու ուժ չունեի, բայց ես ստիպված էի գտնել իմ մեջ ու օգտագործել վերջին ուժերս»,- լուսանկարներին կից գրել է Գոհարը։