Ինչո՞վ է զբաղվում Իննա Խոջամիրյանը կարանտինի ընթացքում

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այժմ նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, ներկայացել է նոր ֆոտոշարքով։
Իննան հաճախ է կերպարային փոփոխություններով հանդես գալիս՝ այդպիսով չթողնելով, որ իր երկրպագուները ձանձրանան։
Լուսանկարին կից Իննան նշել է, որ կարանտինային ռեժիմի ընթացքում ժամանակն անցկացնում է հետաքրքիր գրքեր կարդալով և խնդրել է ինստագրամյան հետևորդներին օգնել գրքի ընտրության հարցում։
«Կխնդրեմ օգնել ընտրել, որ հեղինակի գործերը սկսենք կարդալ հաջորդ #գրքավիրուս-ին։ 1. Գ. Սունդուկյան 2. Հ. Պարոնյան 3. Ա.Շիրվանզադե 4. Ա. Չեխով 5. Գրիբոյեդով 6. Գոգոլ 7. Հ. Իբսեն»,- գրել է դերասանուհին։
Նշենք, որ ինստագրամյան հետևորդների մեծամասնությունը խորհուրդ է տվել կարդալ Շիրվանզադեի ստեղծագործությունները։