Լավագույն բնական միջոցները եղունգներն ամրապնդելու և դրանց առողջ փայլ հաղորդելու համար - showbiz.am

Լավագույն բնական միջոցները եղունգներն ամրապնդելու և դրանց առողջ փայլ հաղորդելու համար

By

Առողջ, ամուր ու փայլուն եղունգները համարվում են ամբողջ օրգանիզմի առողջության գրավականներից մեկը, մինչդեռ անառողջ սննդակարգն ու կենսակերպը, սխալ խնամքը, կոսմետիկ տարատեսակ պրոցեդուրաներն ու ագրեսիվ նյութերի կիրառությունը խիստ բացասաբար են անդրադառնում եղունգների առողջական վիճակի վրա՝ հանգեցնելով դրանց շերտավորման ու դարձնելով եղունգները շատ ավելի փխրուն։

Նման տհաճ կոսմետիկ խնդրից ազատվելու համար մարդիկ սովորաբար դիմում են մատնահարդարների օգնությանը, սակայն այդ թանկարժեք խնամքի միջոցներն ու պրոցեդուրաները ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև էլ ավելի են վատթարացնում եղունգների վիճակը։ Բարեբախտաբար գոյություն ունեն նաև եղունգների խնամքի շատ պարզ ու արդյունավետ բնական միջեցներ, որոնք կօգնեն ինքնուրույն սնուցել ու խնամել եղունգները, կամրապնդեն դրանք ու առողջ փայլ կհաղորդենք։

Aif.ru կայքը ներկայացրել է երկու յուղային խառնուրդ, որոնց կիրառությունը կօգնի շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել եղունգներն ու ազատվել փխրունությունից, խամրածությունից ու շերտազատումից։

  • Տաք գոլորշու օգնությամբ մի փորք տաքացնել 50 մլ դեղձի յուղը, ավելացնել մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ ու լավ խառնել, այնուհետև մատների ծայրերն ընկղմել ստացված գոլ խառնուրդի մեջ և թողնել 15 րոպե։ Այս յուղերը կսնուցեն եղունգները, կամրապնդեն դրանք, առողջ փայլ կհաղորդեն ու կազատեն փխրունությունից։
  • 50 կաթիլ կիտրոնի եթերային յուղին ավելացնել վիտամին E-ի յուղային լուծույթ (բավական կլինի մեկ դեղապատիճի պարունակությունը), լավ խառնել, այնուհետև քսել խառնուրդը եղունգներին և մի փոքր մերսել, որպեսզի այն ներծծվի։ Այս պրոցեդուրայից հետո ձեռքերը խորհուրդ է տրվում առնվազն մեկ ժամ չլվանալ։ Այս խառնուրդը հիանալի միջոց է շերտազատվող եղունգները սնուցելու, ամրապնդելու և վերականգնելու համար։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Աստղերի փոխարեն հասարակ մարդիկ. Vogue-ի հուլիսյան համարի շապիկին հայտնվել են համավարակի ժամանակ առաջնագծում աշխատող մարդիկ (լուսանկարներ)

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ առաջնագծում աշխատող մարդկանց նշանավորելու համար ամերիկյան Vogue ամսագրի բրիտանական մասնաճյուղի հուլիսյան համարի շապիկը զարդարել են երեք...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ռասիզմը մեր համավարակն է, որի պատվաստանյութը 400 տարվա ընթացքում դեռ չենք գտել»․ Ջորջ Քլունի

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը նվիրված էսսեում կոչ է արել ԱՄՆ-ում իրավապահ մարմինների, քրեական արդարադատության...
Ավելին