Հեյլի Բիբերը դիմե՞լ է պլաստիկ վիրահատության (լուսանկարներ) - showbiz.am

Հեյլի Բիբերը դիմե՞լ է պլաստիկ վիրահատության (լուսանկարներ)

By

Ինստագրամում սկսել են ակտիվ քննարկել՝ դիմել է արդյոք Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլի Բիբերը, պլաստիկ կամ կոսմետիկ միջամտությունների, թե ոչ։ Տեսնելով Հեյլիի՝ մի քանի տարվա վաղեմություն ունեցող լուսանկարները՝ անհնար է չնկատել նրա արտաքնային փոփոխությունները։ Անգամ ինքը՝ Հեյլի Բիբերը, չի կարողացել անտարբեր անցնել այդ քննարկման  կողքով և բավականին որոշել է անձամբ պատասխանել երկրպագուներին հետաքրքրող հարցին։
«Վերջացրեք օգտագործել այնպիսի լուսանկարներ, որտեղ իմ արտաքինի վրա աշխատել են պրոֆեսիոնալ դիմահարդարներ։ Ես իրականաում այնպիսին չեմ, ինչպիսին աջ լուսանկարում։ Այնպես որ, եթե դուք պատրաստվում եք համեմատել իմ 13 և 23 տարեկանում արված լուսանկարները, ապա ընտրեք բնական լուսանկարներ»,-  մեկնաբանություններում գրել է Հեյլին։

Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերն ու Հեյլին մեկնարկել են նոր կարանտինային շոու, որում նրանք պատասխանում են երկրպագուների բոլոր հարցերին: Օրեր առաջ աստղային զույգին խնդրել էին մեկնաբանել, թե ի՞նչ են նրանք զգում, երբ մարդիկ համացանցում քննարկում են իրենց հարաբերությունները: Հեյլին բացատրել էր, որ դա բավականին դժվար է ու տհաճ։
«Ես այնպիսի իրավիճակում էի հայտնվել, որ նույինիսկ դադարել էի ինձ կին զգալ»,- խոստովանել էր Հեյլին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Նավաստի աղջիկը»․ Լուսինե Թովմասյանի ինքնատիպ և հետաքրքիր լուծումներով նոր ֆոտոշարքը

Հաղորդավարուհի, մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը նոր, հետաքրքիր ֆոտոշարք է ներկայացրել։ Նոր կադրերը տեղ են գտել դերասանուհու ինստագրամյան էջում։ Լուսանկարներում...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Կարմիր շրթներկ և աքսեսուարներ․ Մադոննա Հարությունյանի վառ և գրավիչ լուսանկարները

Ոճաբան Մադոննա Հարությունյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով չափազան վառ և գայթակղիչ լուսանկարներ։ Հրապարակված կադրերում Մադոննան ընդգծված շպարով...
Ավելին