Պապարացիները լուսանկարել են Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի որդուն ու նրա ընկերուհուն

Հայտնի անձանց երեխաները հաճախ լողում են իրենց ծնողների փառքի օվկիանոսներում և ձգտում շատ երևալ հասարակության մեջ, նորություններում ու ամսագրերի էջերում։ Բայց կան նաև բացառություններ այդ կանոններից:
56-ամյա Ջոնի Դեփի և 47-ամյա Վանեսա Պարադիի որդին մանկուց հեռու է մնում տեսախցիկներից: Ջոն Քրիստոֆեր Դեփի լուսանկարները շատ քիչ են հարապարակվել մամուլում ու պապարացիները նույնսիկ հստակ չգիտեն, թե որտեղ է նա ապրում:

Այս անգամ Քրիստոֆեր Դեփին նկատել են Փարիզում զբոսնելիս։ Նա եղել է իր սիրեցյալի՝ մոդել Կամիլայի հետ, ով նաև սկսնակ երգչուհի է։ Կամիլան արդեն բավականին պահանջված է մոդելային բիզնեսում, հաճախ է մասնակցում ցուցադրությունների և վերջերս զարդարել է L’Officiel ամսագրի շապիկը։
Իր ինստագրամյան էջում Կամիլան հաճախ է կիսվում կիսամերկ լուսանկարներով, իսկ Քրիստոֆեր Դեփի ծննդյան օրը նա սիրելիի հետ ռոմատիկ լուսանկար էր հրապարկել իր միկրոբլոգում։
Սիրահարները վաղուց են հանդիպում, նրանց առաջին անգամ պապարացիները լուսանկարել են 2019 թվականի սկզբին։