«Ինչպե՞ս կարելի է հրաժարվել այս ներդաշնակ ապրելակերպից և կրկին սկսել աշխատել»․ Ելիզավետա Բոյարսկայա

Ելիզավետա Բոյարսկայան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով։ Հայտնի դերասանուհին հրապարակմանը կից գրել է․

Այսօր մենք նշում ենք շատ կարևոր ամսաթիվ: Ուղիղ երկու ամիս է, ինչ մենք ամբողջ ընտանիքով տանն ենք ու անբաժան: Կարդում ենք, դիտում կինոնկարներ, քանդակում, նկարում, նվագում, ծաղիկներ տնկում և խաղալիքներ պատրաստում: Կարանտինի կանոնների պահպանումը վերածվեց զարմանալի ու հաճելի փորձի՝ ամբողջ ընտանիքի համար: Հետևաբար մենք նշում ենք «2-րդ երջանիկ ամիսը»: Անկեղծ ասած, նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է հրաժարվել այս ներդաշնակ ապրելակերպից և կրկին սկսել աշխատել: Բայց մյուս կողմից, իհարկե, շատ եմ ցանկանում, որ բոլորը որքան հնարավոր է շուտ առողջանան և էլ ոչ ոք չհիվանդանա: Ես սա եմ մաղթում բոլորիս։