Վիկտոր Ցոյի որդին ցանկանում է գրանցել «Կինո» բրենդը

«Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի որդին` Ալեքսանդրը, «Կինո» բրենդը գրանցելու հայտ է ներկայացրել Մտավոր սեփականության դաշնային ծառայություն: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

Այդ հայտը թույլ է տալիս բրենդն օգտագործել գիրք տպագրելիս, կարելի է դրանով անվանակոչել ակումբներ, այն կարող է օգտագործվել ֆիլմերի ու երաժշտության մեջ, ինչպես նաև այլ ոլորտներում:

Կինո խումբը ստեղծվել է 80-ականների սկզբներին Լենինգրադում: Խմբի առաջնորդը Վիկտոր Ցոյն էր: Երաժիշտը վախճանվել 28 տարեկան հասակում, 1990-ի օգոստոսի 15-ին։