Ցմահ դատապարտված ամերիկացին խոհարարական բլոգ է վարում բանտախցից (տեսանյութ)

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բանտերից մեկի կալանավոր Ջերոն Քոմբսը սեփական խոհարարական բլոգն է ստեղծել և դրա շնորհիվ հայտնի դարձել վիրտուալ տիրույթում, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ TikTok սոցկայքում blockboyjmomey անվամբ հանդես եկող 31-ամյա Քոմբսը սպանության և մի շարք այլ ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման է դատապարտվել 18 տարեկանում։

Ներկայում տղամարդու օգտահաշվում տեսանյութերն ավելի քան 1,3 միլիոն հավանում են ստանում, իսկ ամենահայտնի տեսանյութն արդեն ավելի քան 5,4 միլիոն դիտում ունի։

Նշվում է, որ Քոմբսն ուտելիքն իր խցում է պատրաստում՝ օգտագործելով ինքնաշեն հարմարանքներ։
Տղամարդը նշում է,որ սեփական ձեռքերով պատրաստված ուտելիքն իրեն ավելի շատ է դուր գալիս, և հենց դա էլ խոհարարությամբ տարվելու հիմնական պատճառն է։ Նա մյուս կալանավորների համար նույնպես պատրաստում է, իսկ ամենասիրելի ուտելիքը բուրիտոն է համարում։