«If i Lose It All»․«La casa de papel» սերիալից հայտնի երգը Սիրուշոյի և Կամո Սեյրանյանի կատարմամբ

Երգչուհի Սիրուշոն թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով նոր տեսանյութ։

Հրապարակված հոլովակում Սիրուշոն և Կամո Սեյրանյանը համատեղ կատարում են «La casa de papel» սերիալից հայտնի «If i Lose It All» երգը։

«Ձայնագրություն՝ արված տանից) Ես և Կամո Սեյրանյանը փորձարկում էինք այս երգը, և ես որոշեցի դրանով կիսվել ձեզ հետ։ Այս օրերին այսպես ենք համագործակցում…) չենք դադարում փորձարկումներ անել և կիսել ձեզ հետ երաժշտություն.. Մենք սիրում ենք մեր աշխատանքը, որտեղ կարողանում ենք լիարժեք ազատ լինել…»,- հրապարակված տեսանյութին կից գրել է երգչուհին։

Կատարումն արժանացել է Սիրուշոյի գործընկերների և ինստագրամյան հետևորդների ուշադրությանն ու գովասանքի խոսքերին։

https://www.instagram.com/tv/CAdUu2hARpX/?utm_source=ig_web_button_share_sheet