Աստղագուշակ մայիսի 23-ի համար - Showbiz.am

Աստղագուշակ մայիսի 23-ի համար

By

Խոյ
Հիանալի օր է: Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դա ձեզ պետք էլ չէր:
Ընտրեք հեշտ ուղիներ` հենց’ դրանք են, որ հասցնում են նպատակին: Նոր տեղեկությունները յուրացվում են ակնթարթորեն, այդ իսկ պատճառով էլ օրը առավելապես հարմար է ուսման, օգտակար հմտություններ ձեռք բերելու համար:

Ցուլ
Օրվա սկիզբն անբարենպաստ է` մեծ է նյարդային լարվածությունը, ինչն էլ խանգարում է կենտրոնանալուն: Դուք անհաջողության եք մատնվում ամենապարզ գործերում, ջղագրգիռ եք և ազատություն եք տալիս ձեր էմոցիաներին: Մտերիմները փորձում են բարձրացնել ձեր տրամադրությունը, սակայն դա նրանց չի հաջողվում: Ձեր հումորի զգացման մոտ հանգստյան օր է, այդ իսկ պատճառով էլ ամենաանմեղ կատակները դուք դիմավորում եք ցցերով:

Երկվորյակներ
Հաջող ու հաճելի օր է: Բարդ պահերը հնարավոր են միայն դրա առաջին մասում` անգամ այստեղ գործը կսահմանափակվի մանր կորուստներով և ցավալի թյուրիմածություններով, որոնք կհաջողվի անմիջապես պարզաբանել: Ուշադրություն դարձրեք այն մասնավոր դեպքերի ու դետալների, փաստերի ու իրադարձությունների վրա, որոնք միանգամից չեն աչքի ընկնում:

Խեցգետին
Ամենաբարենպաստ օր չէ նոր ձեռնարկումների և լայնամասշտաբ նախագծերի վրա աշխատել սկսելու համար։
Ավելի լավ է` բավարարվեք քչով: Ծագում են խնդիրներ շփումների հարցում` դուք օգնության եք դիմում, սակայն միշտ չէ, որ այն ստանում եք: Հնարավոր են կոնֆլիկտներ մարդկանց հետ, ումից կախված է ձեր բարեկեցությունը:

Առյուծ
Բարենպաստ օր է, որի առաջին մասը հարմար է շփումների համար: Այս պահին դուք կարող եք ասել այն ամենն, ինչ մտածում եք, առանց վախենալու շրջապատի կողմից բացասական ռեակցիայից: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հանդիպումները բարձրացնում են ձեր տրամադրությունը, ինչպես նաև հնարավորություն տալիս օգտական տեղեկություններ ստանալ:

Կույս
Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, փոխարենը կանցնի շատ հաճելի: Դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր անկեղծ համակրում են ձեզ, հեշտությամբ եք նրանց հետ լեզու գտնում և ուղղակի հիանալի ժամանակ եք անցկացնում: Հաջողությունները, անգամ աննշան, ձեզ չափազանց ուրախացնում են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներն էլ հանդիսության առիթ կունենան ընտանեկան կամ ընկերական շրջապատում:

Կշեռք
Հարմար օր է մի ինչ-որ կարևոր ու լուրջ բանի մասին մտածելու համար, օրինակ` ձեր ապագայի: Այսօր ձեր մոտ հիանալի է ստացվում պլաններ կազմելը, ընդ որում` այնպիսիները, որոնք շուտով կիրականան: Լավ կլինի հյուրեր ընդունել, այդ թվում և այնպիսի մարդկանց, ում հետ դուք գործնական հարաբերությունների մեջ եք: Հաճելի և ոչ պաշտոնական զրույցը թույլ կտա համագործակցությունն ավելի շահեկան դարձնել երկու կողմերի համար էլ։

Կարիճ
Դուք չափից ավելի լուրջ եք վերաբերվում ինքներդ ձեզ, և ձեր հասցեին ցանկացած կատակ համարում եք վիրավորանք, սուր եք արձագանքում ամենաանմեղ դիտողություններին: Դա կարող է մտերիմների հետ հարաբերություններում լուրջ խնդիրների պատճառ դառնալ, իսկ սկսված վեճը կարող է վերածվել լուրջ ու երկարատև կոնֆլիկտի: Դուք չեք դրսևորում ձեզ բնորոշ նրբազգացությունն ու զիջողականությունը, և շրջապատը դրանից շատ դժգոհ է:

Աղեղնավոր
Գտեք ձեզ համար հետաքրքիր զբաղմունք: Սա այն օրերից է, երբ տոնական տրամադրությունն ու թեթևամտությունը տրտմության ու ընկճվածության է հանգեցնում: Լավ կլիներ փոխել իրավիճակը, գտնվել մի ինչ-որ նոր տեղում, ընկերների հետ փոքրիկ ուղևորության մեկնել: Հնարավոր են նոր ծանոթություններ, ընդ որում դուք հակված եք գերագնահելու մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում:

Այծեղջյուր
Հարմար օր է այն բանի համար, որպեսզի մի ինչ-որ իրոք հետաքրքիր բանով զբաղվեք: Նման գործերի դուք ձեռնամուխ եք լինում` ձեր խանդավառությամբ վարակելով շրջապատին: Հնարավորություն կա ձեր շուրջը հավաքել համախոհների, գտնել ազդեցիկ դաշնակիցների: Աշխարհիկ միջոցառումների և պաշտոնական հանդիսությունների այցելելը օգտակար կլինի, թույլ կտա ձեռք բերել ծանոթություններ, որոնք շուտով ձեզ պետք են գալու:

Ջրհոս
Հարմար օր է փնտրելու համար մարդու, ով պատրաստ է լուծել ձեր բոլոր խնդիրները: Դուք անպայման կգտնեք նրան, կարող եք չկասկածել: Հնարավոր է ազդեցիկ անձի հետ ծանոթություն, ընդ որում` դուք կնվաճեք նրա համակրանքը, ինչի շնորհիվ ձեր առջև կբացվեն բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ: Բեղմնավոր է բիզնես-նախագծերի քննարկումը` ոչ պաշտոնական մթնոլորտում ձեռք բերված համաձայնագրերը ճշգրտորեն կիրականացվեն:

Ձկներ
Շրջապատի մարդիկ ակտիվորեն միջամտում են ձեր գործերին, ինչը ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Սակայն ոչ միշտ է, որ դուք ուղղակի կարող եք խնդրել ձեզ հանգիստ թողնել` գործի են դրվում խարդավանքներն ու մանիպուլյացիաները, դուք էլ ստիպված եք անել այն, ինչը բոլորովին չեք ցանկանում:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում եղբայրը՝ Ալբերտը, որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախի պատերազմին, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի եզրափակիչ մասի նկարահանումների համար Թոմ Քրուզը ծրագրում է տիեզերք թռչել

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հույս ունի տիեզերք թռչել՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Sun...
Ավելին