Լիլուն ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին կիսվել է ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ ջերմ կադրով։
Ավելի վաղ երկրպագուներն իմացան, որ երգչուհի Լիլուն սպասում է երկրորդ երեխային։ Նա ամուսնու հետ նոր լուսանկար էր հրապարակել, որում երևում էր երգչուհու գեղեցիկ կարգավիճակը։ «Մենք սպասում ենք»,- գրել էր Լիլուն հրապարակված լուսանկարի մեկնաբանության բաժնում։