«Որևէ մեկը գրող չի դառնում զուտ այն պատճառով, որ գրիչ բռնել գիտի»․ Նազենի Հովհաննիսյանը կիսվել է Ազնավուրի գրքից մի հատվածով - showbiz.am

«Որևէ մեկը գրող չի դառնում զուտ այն պատճառով, որ գրիչ բռնել գիտի»․ Նազենի Հովհաննիսյանը կիսվել է Ազնավուրի գրքից մի հատվածով

By

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի գրքից մի փոքրիկ հատված է գրել հրապարակմանը կից։

«Որևէ մեկը գրող չի դառնում զուտ այն պատճառով, որ գրիչ բռնել գիտի: Ոչ էլ գյուղական սրճարանում քաղաքականության շուրջ թունդ բանավիճելը մարդուն պոտենցիալ նախագահ է դարձնում: Կամ, երբ սիրունիկ մեկը նազանքով է հետույքը շարժում, չի նշանակում, թե պարելու տաղանդ ունի: Ճիշտ այդպես էլ որևէ մեկն իրեն երգիչ չի երևակայում, ինչ է թե ձայնը կարողանում է զլել: Շունս երբեմն ոռնում է շունչը փչելու աստիճան, բայց գայլ դառնալու հավակնություն չունի… Որպեսզի բեմ բարձրանաք արժանավայել ձևով, այսինքն՝ լիարժեք դրսևորեք ձեր ֆիզիկական և ձայնային տվյալները, պետք է հոժարակամ ձեռք քաշեք խմիչքից, ավելորդ սննդից, գիշերային զվարճանքներից ու էլի լիքը մանր-մունր հաճույքներից, որ կյանքն է մատուցում: Դա ՀԱՐԳԱՆՔ Է հանդիսատեսի հանդեպ, որը պատվում է մեզ մեր համերգներին գալով: Շառլ Ազնավուր («Կյանքից կառչած» գրքից հատված)», — լուսանկարները մակագրել է Նազենին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Աստղերի փոխարեն հասարակ մարդիկ. Vogue-ի հուլիսյան համարի շապիկին հայտնվել են համավարակի ժամանակ առաջնագծում աշխատող մարդիկ (լուսանկարներ)

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ առաջնագծում աշխատող մարդկանց նշանավորելու համար ամերիկյան Vogue ամսագրի բրիտանական մասնաճյուղի հուլիսյան համարի շապիկը զարդարել են երեք...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ռասիզմը մեր համավարակն է, որի պատվաստանյութը 400 տարվա ընթացքում դեռ չենք գտել»․ Ջորջ Քլունի

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը նվիրված էսսեում կոչ է արել ԱՄՆ-ում իրավապահ մարմինների, քրեական արդարադատության...
Ավելին