Բելլա Հադիդը գիրացել է կարանտինի ընթացքում (լուսանկարներ)

Մոդել Բելլա Հադիդն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է իր կարանտինային առօրյայի լուսանկարներով։ Գեղեցկուհին իրեն շատ լավ է զգում ինքնամեկուսացման ընթացքում և փորձում է արդյունավետ օգտագործել ազատ ժամանակը։ Նա հաճախ է իր ինստագրամյան ուղիղ եթերների ընթացքում շփվում երկրպագուների և աստղային ընկերների հետ։
Սակայն Բելլայի վերջին լուսանկարներն այդքան էլ դուր չի եկել նրա հետևորդներին։ Երկրպագուները նկատել են, որ մոդելը կարանտինի ընթացքում բավականին գիրացել է։

Աշխարհի ամենագեղեցիկ կինը հրապարակված կադրերում պատկերված է առանց դիմահարդարման ու թաց մազերով։
Ավելի վաղ Բելլա Հադիդը նույնպես որոշել էր  ինքնուրույն ճակատի վրա մազափունջ կտրել։ Ստացված արդյունքը նա ցույց էր տվել իր Ինստագրամում։
Եթե չլիներ կարանտինը, Բելլան դժվար թե որոշեր նման քայլի դիմել: