Կայա Հերբերը նկարահանվել է տեսահոլովակում, որի ռեժիսորը Կարա Դելևինն է

Համացանցում տեղի է ունեցել 30-ամյա երգչուհի Ռեյնի Կուելիի տեսահոլովակի պրեմիերան։ Երգչուհին հանդես է գալիս Rainsford կեղծանվամբ։ Նրա տեսահոլովակը հայտնի մոդել, դերասանուհի Կարա Դելևինի դեբյուտային ռեժիսորական աշխատանքն է, որտեղ նկարահանվել է Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Հերբերը։
«Crying In The Mirror» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում Հերբերին հնարավորություն ընձեռվեց ցուցադրել դերասանական տաղանդն ու խարիզման։ Երկրպագուներն անչափ հավանել են գեղեցկուհու խաղը։

«Սիրում եմ Ձեզ։ Իմ բախտն այնքան է բերել, որ ես կարող եմ զբաղվել արվեստով սիրելի ընկերների հետ»,- իր ինստագրամյան էջում գրել է Կայա Հերբերը՝ կիսվելով Ռեյնի Կուելիի տեսահոլովակով։
Նշենք, որ այս տարի Marc Jacobs Daisy Love ապրանքանիշի դեմքը հայտնի մոդել Կայա Գերբերն է։ Բրենդի նոր բույրը ստեղծվել է ելակի, ծաղիկների ու նաև որոշակի արևելյան անուշաբույր յուղերի օգտագործմամբ։