«Որևէ մեկը գրող չի դառնում զուտ այն պատճառով, որ գրիչ բռնել գիտի»․ Նազենի Հովհաննիսյանը կիսվել է Ազնավուրի գրքից մի հատվածով

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի գրքից մի փոքրիկ հատված է գրել հրապարակմանը կից։

«Որևէ մեկը գրող չի դառնում զուտ այն պատճառով, որ գրիչ բռնել գիտի: Ոչ էլ գյուղական սրճարանում քաղաքականության շուրջ թունդ բանավիճելը մարդուն պոտենցիալ նախագահ է դարձնում: Կամ, երբ սիրունիկ մեկը նազանքով է հետույքը շարժում, չի նշանակում, թե պարելու տաղանդ ունի: Ճիշտ այդպես էլ որևէ մեկն իրեն երգիչ չի երևակայում, ինչ է թե ձայնը կարողանում է զլել: Շունս երբեմն ոռնում է շունչը փչելու աստիճան, բայց գայլ դառնալու հավակնություն չունի… Որպեսզի բեմ բարձրանաք արժանավայել ձևով, այսինքն՝ լիարժեք դրսևորեք ձեր ֆիզիկական և ձայնային տվյալները, պետք է հոժարակամ ձեռք քաշեք խմիչքից, ավելորդ սննդից, գիշերային զվարճանքներից ու էլի լիքը մանր-մունր հաճույքներից, որ կյանքն է մատուցում: Դա ՀԱՐԳԱՆՔ Է հանդիսատեսի հանդեպ, որը պատվում է մեզ մեր համերգներին գալով: Շառլ Ազնավուր («Կյանքից կառչած» գրքից հատված)», – լուսանկարները մակագրել է Նազենին։