«Տուն եմ ուզում».Սիլվի Բարկովա

Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած Սիլվի Բարկովան նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում, որին կից նա գրել է․ «Կարոտս մի բուռ բազմապատկվել, հարյուրապատկվել, կատաղած ծովի պես` հորդում է, գնում Հայաստան աշխարհս: Ինձ չի ենթարկվում, ու ոչ էլ` խղճում: Կամակոր երեխայի պես անընդհատ նույն բանն է կրկնում` տուն եմ ուզում… կարոտել եմ քեզ, Երեւանս, Հայաստանս` տունս»:
Ավելի վաղ նա տեսանյութ էր տեղադրել, որտեղ հնդկական պար է պարում։ Հրապարակմանը կից դերասանուհին հետևորդներին տեղեկացրել է, որ շուտով պարային նոր տեսանյութեր կտեղադրի։ Ինչպես հրապարակումներից է երևում, Սիլվին իր զգեստապահարանը լրացրել է հնդկական ոճի մի շարք հագուստներով ու աքսեսուարներով։