«Ամենակարևորը մեր միջև անսովոր և անբացատրելի կապն է»․ Նաստյա Կամենսկիխն ու Պոտապը նշում են ամուսնության առաջին տարեդարձը

Երգչուհի Նաստյա Կամենսկիխն ու ռեփեր Պոտապը երեկ նշում էին իրենց ամուսնության առաջին տարեդարձը։ Այդ երջանիկ օրվա առթիվ Նաստյան իր ինստագրամում հրապարակել է իրենց հարսանյաց արարողության ժամանակ արված լուսանկարներից մեկն ու դրան կից գրել․

«Ո՛չ հարսանիքը, ո՛չ հարաբերությունների օրինականացումը, ո՛չ ամուսնության առաջին տարեդարձը, ոչ էլ հաջորդ բոլորը տարեդարձները որևէ իմաստ չունեն: Ամենակարևորը մեր միջև անսովոր և անբացատրելի կապն է, որն էլ ստիպում է հավատալ երջանկության մասին բոլոր լեգենդներին և պատմություններին, վերևում որոշված իրական կապերին: Մարդիկ կարող են իրենց ամբողջ կյանքը ապրել ամուսնացած լինելով՝ առանց իմանալու, թե որն է իրական սերը, իսկ այն իսկապես գլխավոր զգացմունքն է: Հայրս միշտ ասում էր, որ սերը գալիս է արևարության նման: Եվ ես կցանկանայի, որ աշխարհի բոլոր մարդիկ իմանային և զգային դա: Չէ՞ որ սերն այնպիսի՜ երջանկություն է»։