Մկրտիչ Արզումանյանը կոտրե՞լ է քիթը

Ամենասիրելի հայ դերասաններից մեկը, ով նաև հումորիստ է, հաճախ է իր ինստագրամյան էջում կիսվում զվարճալի լուսանկարներով՝ բարձրացնելով իր ինստագրամյան հետևորդների տրամադրությունն ու հաղորդելով դրական էմոցիաներ:
Սակայն այս անգամ նրա լուսանկարն անհանգստացրել է ինստագրամյան հետևորդներին։ Կադրում երևում է, որ դերասանի քիթը վնասված է։
«Անհաջող փռշտացինք»,- լուսանկարին կից գրել է Մկրտիչ Արզումանյանը։
Հետևորդները սկսել են հետաքրքրվել՝ ինչ է պատահել արտիստի հետ և հեղեղել են նրա լուսանկարի մեկնաբանությունները հարցերով։
Միայն ժամեր առաջ մեկնաբանություններում Մկրտիչ Արզումանյանը պատասխանել է նրանց՝ ասելով, որ սա, պարզապես, դիմահարդարման արդյունք է։