«Ուրախ եմ, որ վերջապես սկսել եք ինձ ճանաչել»․ Էլեն Ասատրյանը՝ բացասական նամակների մասին

Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը հաճախ է ուրախացնում իր երկրպագուներին՝ հրապարակելով ինստագրամյան էջում իր գեղեցիկ ու գայթակղիչ լուսանկարները։
Գեղեցկուհին պարբերաբար ներկայացնում է իր ոճային ֆոտոշարքերը՝ հետևորդների հետ կիսվելով իր կյանքից հետաքրքիր մանրամասներով կամ տարբեր թեմաների վերաբերյալ իր կարծիքներով։
Այս անգամ դերասանուհին իր միկրոբլոգում գրել է․ «Վերջին շրջանում բացասական նամակներ գրեթե չեմ ստանում: Ուրախ եմ, որ վերջապես սկսել եք ինձ ճանաչել ու տեսնել իմ մարդկային արժեքները: Ինձ համար շատ հաճելի է կարդալ ու լսել այն խոսքերը, որոնք անվերջ շռայլում եք: Երբեմն այնքան եք գերագնահատում ինձ, որ հուզվում եմ ու ավելի պարտավորվում: Շա՜տ եմ սիրում ձեզ»։