Սարգիս Գրիգորյանը սկանդալային դեպքերից հետո առաջին անգամ կիսվել է ընտանեկան լուսանկարով

Սարգիս Գրիգորյանը կարանտինային ռեժիմն անցկացնում է իր ընտանիքի հետ։ Դերասանը պարբերաբար կիսվում է հետաքրքիր լուսանկարներով ու գրառումներով՝ ներկայացնելով, թե որքան ուրախ ու հագեցած է ացնում կնոջ և դուստրերի հետ նրա առօրյան։
Ժամեր առաջ Սարգիս Գրիգորյանը նոր հրապարակում է արել իր միկրոբլոգում գրելով․ «Մենք կգնանք այնտեղ, որտեղ թույլերը վախենում են գնան։
Մենք կաշխատենք այն ժամանակ, երբ ծույլերը հանգստանում են։
Մենք կխոսենք, երբ շատերը լուռ են։
Մենք կասենք, որ գործն արդեն արված է, նախքան անհաջողակները կպնդեն, որ չափազանց ուշ է։
Մենք ճշմարտության սով ունենք ու ծարավ՝ երջանկության ու մտքի»։
Նշենք, որ օրեր առաջ Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը,  մասնակցել էին կառավարության դիմաց կազմակերպված ակցիային․ ռեստորանների սեփականատերեր, աշխատակիցներ, երաժիշտներ, հանդիսավարներ և շատ ուրիշներ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել՝ դիմելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ևս թույլ տալ վերսկսել աշխատանքը՝ պարտավորվելով պահել անվտանգության բոլոր կանոնները: Սական գործողություններն անսպասելի զարգացում էին ունեցել և ակցիայի ընթացքում բերման էր ենթարկել Սարգիս Գրիգորյանը։ Այդ դեպքերից հետո Սարգիսն առաջին անգամ է իր միկրոբլոգում կսիվել նոր լուսանկարով։