Disney ընկերությանը պատկանող Pixar ստուդիան նույնասեռ հարաբերությունների թեմայով առաջին մուլտֆիլմն է թողարկել

Ամերիկյան Disney ընկերությանը պատկանող Pixar համակարգչային անիմացիոն ստուդիան առաջին անգամ նույնասեռ հարաբերությունների թեմայով մուլտֆիլմ է թողարկել, գրում է Daily Mail պարբերականը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 9 րոպե տևողությամբ մուլտֆիլմը Disney+ հոսքային ծառայությամբ է ցուցադրվել և հիմնականում արժանացել է հանդիսատեսի համակրանքին։

Չնայած, որ մուլտֆիլմում հենց «նույնասեռական» բառը չի օգտագործվում, այնուամենայնիվ դրանում համբույրի տեսարան կա։ Մուլտֆիլմի վերաբերյալ գովազդն արվել է 15 վայրկյան տևողությամբ թրեյլերի միջոցով, որում ցուցադրվոմ է, որ տղան զուգընկերոջ հետ իր «սիրառատ» լուսանկարն է նայում, երբ տուն ծնողներն են գալիս և նա փորձում է թաքցնել այն, սակայն նրա փորձերին խանգարում է շունը։