Աճուրդի կհանվի արևմտյան աստղերի ամենահայտնի լուսանկարները. հասույթը կտրամադրվի կորոնավիրուսի դեմ պայքարին (լուսանկարներ)

Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել արևմտյան շոու բիզնեսի և հոլիվուդյան աստղերի հայտնի լուսանկարները, որոնց վաճառքից ստացված հասույթն ամբողջովին ուղղվելու է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, էքսկլուզիվ լուսանկարներն աճուրդի են հանվելու լուսանկարիչ Մարկ Սելինջերի հետ համագործակցության արդյունքում: Աճուրդի են հանվելու աստղերի արխիվային լուսանկարները՝ արված վերջին երեսուն տարվա ընթացքում:

Խոսքը Սելինջերի ամենահայտնի կադրերից  25-ի մասին է: Դրանցում պատկերված են Ջենիֆեր Էնիսթոնը, Կուրտ Կոբեյնը, Լեոնարդո դի Կպարիոն, Բիլի Այլիշը, Ջենիֆեր Լոպեսը, Սնուփ Դոգը, Թոմ Հենքսը, Բարաք Օբաման և այլ հայտնիներ:

Մայիսի 28-ից մինչ հունիսի 12-ը կայանալիք առցանց աճուրդի հասույթը կտրամադրվի Ամերիկայի սննդի հիմնադրամին և աշխարհով մեկ կորոնավիրուսից տուժած խոցելի խմբերին աջակցություն տրամադրող այլ կազմակերպությունների։

Photographer Mark Seliger on the stories behind his iconic images ...

Photographer Mark Seliger on the stories behind his iconic images ...

How Photographer Mark Seliger and Red Carpet Advocacy Are Paying ...