Գոհար Ավետիսյանը պատմել է կարանտինի պատճառով տուժած իր բիզնեսի մասին

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից կիսվել իր մտքերով։

Գրառման մեջ Գոհարը շեշտել է, որ դժվարությամբ է կարողացել հաղթահարել կարանտինը, քանի որ իր բիզնեսը նույնպես տուժել է։ Դիմահարդարը խոստովանել է, որ ստիպված է եղել վճարել իր գեղեցկության սրահի տարածքի վարձակալության գումարը, այն դեպքում, երբ գումար չի վաստակել։ Բայց որպեսզի շարունակեր օգտակար լինել իր հետևորդներին՝ նախաձեռնեց դիմահարդարման մարաթոններն ու իր ժամանակի մեծ մասը նվիրեց հետևորդներին դիմահարդարվել սովորեցնելուն ու համեղ բաղադրատոմսերով նրանց հետ կիսվելուն։ Գոհարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք այս ողջ ընթացքում իր կողքին են եղել, ինչպես նաև իր անդավաճան հետևորդներին։