«Դու ԻՄ աղջիկն ես»․ Անահիտ Կիրակոսյանը հուզիչ տողերով շնորհավորել է դստերը՝ դպրոցն ավարտելու առթիվ (լուսանկարներ)

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է դստեր հետ ջերմ լուսանկարների շարքով, ով ավարտել է դպրոցն ու ինչպես այս տարվա բոլոր շրջանավարտները, չի կարողացել լիարժեք «Վերջին զանգ» ունենալ։ Լուսանկարներին կից Անահիտը հուզիչ գրառում է կատարել ու շնորհավորել դստերը։

«Այո ես 30 տարեկան եմ, իսկ դու արդեն 18։ Շատերը հարցնում են՝ այդ ինչպե՞ս… հարցականներ ու էլի հարցականներ… իսկ ես այսպես կպատասխանեմ. դու ԻՄ աղջիկն ես… Ու այո,՛ սիրելիներս … այսօր ԻՄ աղջիկը ավարտեց դպրոցը… կարծում եմ ավելի հիշվող տարբերակ քան դիմակներով ատեստատ ստանալը ու հեռավորություն պահելը հնարավոր չէր պատկերացնել… ու թող քո կյանքում դիմակը լինի բժշկական կամ պարահանդեսային,բայց ոչ դիմակ հոգու… դիմակ խաղի… դիմակ ստի… Բարի երթ, աղջիկս… դեպի նոր ճանապարհ… Հ.Գ. Սիրում եմ քեզ… Մամա…»,- գրել է դերասանուհին։