Սեյրան Մովսիսյանի և Մարինա Մնացականյանի ընտանիքում համալրում է սպասվում

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Սեյրան Մովսիսյանը, ով այժմ հանդես է գալիս «Կինստագրամ» սիթքոմում Showbiz.am կայքի հետ զրույցում կիսվել է իր կյանքի ամենաուրախալի նորությամբ դերասանը շուտով հայրիկ է դառնալու։
Սեյրանը պատմում է, թե ինչպես է կինը՝ դերասանուհի Մարինա Մնացականյանը, հայտնել իրեն այդ լուրը։

«Մարտի վերջն էր՝ առավոտյան 10-ը։ Ես մի քիչ շատ եմ քնում։ Մարինան արթնացրեց ինձ, իսկ ես չեմ սիրում, երբ ինձ շուտ են արթնացնում։ Իմ հարցին, թե ի՞նչ է պատահել, նա ասաց, որ մի քիչ լավ չի զգում իրեն ու խնձոր է ուզում։ Ես էլ, մտածելով՝ խնձորի համար է ինձ արթնացրել, մրթմրթալով գնացի սեղանի մոտ, որպեսզի խնձոր բերեմ։ Մեկ էլ տեսնեմ սեղանին թուղթ է դրված ու թեստեր։ Թղթի վրա գրված է «Պապ ջան, բարի լույս, 9 ամիս հետո միասին ենք քնելու»։ Բայց քունս գլուխս էր, ոչինչ չհասկացա։
Մի երկու վայրկյան կարդացի, վերլուծեցի՝ ինչ է սա ու հասակացա։ Գլուխս կախ, կարդալու դիրքով մնացի մի 3-4 րոպե ու հետո, երբ նայեցի Մարինային, զգացի, որ ճիշտ եմ հասկացել։ Ֆանտաստիկ զգացողություն էր»,- ժպիտով հիշում է Սեյրանը՝ հավելելով, որ բառերով չի կարող նկարագրել այդ զգացումը։

«Չգիտեմ՝ ինչ բառերով բացատրեմ, բայց այդ օրվանից հետո իմ տղամարդկային կառուցվածքն ասես փոխված լինի։ Այդ լուրն իմանալուց հետո ես փոխվել եմ ու ամեն ինչին արդեն այլ կերպ եմ նայում։ Ցանկանում եմ՝ բոլոր ամուսնական զույգերն ապրեն այդ զգացողությունը»,-ասում է նա։

Սեյրանն ու Մարինան արդեն որոշել են՝ թե ինչպես են անվանելու իրենց փոքրիկին, բայց չեն բարձրաձայնում, որովհետև դա դեռ վերջնական չէ։
«Մարինան սիրած անուն ունի, որին համաձայն եմ, բայց որոշել ենք, որ երեխան պետք է ծնվի, նայենք իրեն ու հետո նոր նրան անուն տանք»,– պատմում է Սեյրանը։

Այն հարցին՝ արդյո՞ք Սեյրանն ու Մարինան կցանկանան, որ փոքրիկն ապագայում շարունակի իրենց ուղին ու դառնա դերասան, ապագա հայրիկն ասում է «Յուրաքանչյուչ ծնող երազում է, որ իր երեխան դառնա լավ մարդ, լավ մասնագետ։ Շատ ենք խոսել այդ թեմայով, բայց Մարինան չի ցանկանում։ Իհարկե, որոշումը փոքրիկինն է լինելու։ Ես շատ կցանկանամ, որ իմ երեխան էլ գնա մեր հետքերով, բայց դա չի լինելու ստիպողաբար։ Նրա յուրաքանչյուր որոշմանը մենք կողմ ենք լինելու։ Կցանկանամ՝ ինչ ոլորտ էլ ընտրի, դառնա լավը, որովհետև ես միջակություն չեմ սիրում»։

Ասում են, որ հղիների մոտ յուրահատուկ ախորժակ է առաջանում, նրանք դառնում են քմահաճ ու կամակոր, սակայն Սեյրանը դեռ նման խնդրի հետ չի բախվել։
«Տարօրինակ բաներ ուզելու խնդրի հետ դեռ չեմ բախվել, դեռ չի ցանկացել ջեմը թթու վարունգով, բայց եղել են դեպքեր, երբ կա՛մ առավոտյան շատ վաղ ժամի, կա՛մ գիշերվա հազարին մեկ էլ սիրտը մի բան է ուզել։ Բայց դե ուզած չուզած պետք է անես։
Մեկ էլ Մարինան կարող է նստել ու հիշել, որ ուսանողական տարիներին ինչ-որ տեղ ինչ-որ բան է կերել ու հենց դա է ուզում
դե ոնց չբերես, ստիպված, ինչ ժամի էլ լինի, հագնվում ես ու գնում ես դա բերելու»,- կիսվում է Սեյրանը։

Իր խոսքը դերասանը եզրափակում է՝ասելով, որ իհարկե, կցանկանա  դառնալ բազմազավակ հայր։ «Աստված ինչպես կամենա, այդպես էլ կլինի»,-ասում է նա։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան