Քարդաշյանները նոր ռեալիթի շոու են պատրաստել՝ Քենդալ Ջենների «երկվորյակ եղբոր» մասնակցությամբ

Ամերիկյան հեռուստատեսությունը նոր ռեալիթի շոու է ցուցադրելու «Քարդաշյան-Ջեններ» ընտանիքի մասին պատմող շոուի հեղինակներից: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, նոր հեռուստանախագիծը նորույթով է ներկայանալու երկրպագուներին: Շոուի կենտրոնական դերում նոր կերպար է լինելու: Խոսքը նոր ծագող 24-ամյա հեռուստաաստղի մասին է, որը վերջին տարիների ընթացքում հայտնի է դարձել Ինստագրամում նմանակումներ անելով:

Քիրբի Ջեններ անունով հանդես եկող արտիստը նմանակումներում մարմնավորում է Քարդաշյանների կրտսեր քրոջ՝ Քենդալ Ջենների «երկվորյակ» եղբորը։