«Անպայման սա տեղադրիր Ինստագրամում»․ Գարիկ Խարլամովը ցույց է տվել իր ու դստեր լուսանկարներն ու երեխայի տաղանդը

Հումորիստ Գարիկ Խարլամովն իր ինստագրամյան միկրոբլոգում իր ու դերասանուհի Քրիստինա Ասմուսի դստեր՝ Նաստյայի հետ լուսանկարներ է հրապարակել ու դրանց կից գրել․

«Մեծերի համար նախատեսված հումորային բովանդակությաբ իմ բլոգում երեխայի տեղ չէ, բայց մի մոռացեք, որ սա իմ անձնական էջն է: Նաստյան իր ուժերը փորձում է շապիկների ձևավորման մեջ: Իհարկե, ես ոչինչ չգիտեի այս մասին: Դե, իսկ «անպայման սա տեղադրիր Ինստագրամում» արտահայտությունից հետո, ես այլ ելք չունեի։ Հ․Գ․ Բրյուսը և Պատրիկը մեր շների անուններն են, որոնք սիրում են ոսկոր կրծել (ես նույնպես միանգամից չհասկացա, որ սա ոսկոր է)»։