Ալեքսանդր Ռևան ակնարկել է, որ շուտով հայրիկ է դառնալու

Ալեքսանդր Ռևան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում և հաճախ է կիսվում կնոջ հետ ջերմ ու ռոմանտիկ լուսանկարներով։
« -Սիրելիս, դու հայր ես դառնալու։ – Ի՞նչ, դու հղի՞ ես։ – Ոչ, Վատիկանից են զանգել»,- հումորային գրառմամբ կիսվել է դերասանը։
Երկրպագուները շտապել են շնորհավորել զույգին։
Նշենք, որ Ալեքսանդր Ռևան ու նրա կինը՝ Անժելիկան, ունեն երկու դուստր։
Ավելի վաղ՝ լրագրողների հետ հարցազրույցներից մեկում, դերասանը խոստովանել էր, որ երազում է որդի ունենալու մասին։ Կարծես թե նրա երազանքն իրականություն է դառնում։