Ի՞նչ անակնկալ են պատրաստում մեզ համար հայտնիները

Քիչ առաջ երգչուհի Սոֆի Մխեյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է այս լուսանկարով ու դրան կից տեղեկացրել նոր անակնկալի մասին, որ հայ հայտնիները պատրաստում են երկրպագուների համար։ Լուսանկարին կից Սոֆին գրել է․

«Հետևելով համաշխարհային թրենդին՝ Bella Ciao երգի չելենջի հայերեն պաշտոնական տարբերակը կներկայացնենք շատ շուտով»։ Հրապարակմանը կից Սոֆին նշել է Հրաչ Քեշիշյանի, Նիկ Եգիբյանի, Հայկոյի, Էրիկ Կարապետյանի, Էմմիի ու Ներսես Ավետիսյանի անունները։ Հիշեցնենք, որ Bella Ciao-ն վերջերս հայտնի դարձած ու լայն տարածում գտած La casa de papel սերիալի սաունդթրեքն է։