Լուիզա Ներսիսյանը և Հրանտ Թոխատյանը բաժանվել են (տեսանյութ)

«Tete A Tete» հաղորդման ընթացքում հայտնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը խոսել է այն մասին, որ իր հարաբերությունները Հրանտ Թոխատյանի հետ այժմ դժվար փուլում են։ Դերասանուհին խոստովանել է, որ ամուսիններով ներկայումս ժամանակավոր բաժանվել են։
Հաղորդման ընթացքում Լուիզան նաև խոսել է «Women’s Club» նախագծի և Նազենի Հովհաննիսյանի հետ հարաբերությունների մասին:

Ավելի վաղ Լուիզան իր ինստագրամյան էջում ուրախացրել էր երկրպագուներին՝ հայտնելով, որ այսուհետ իր միկրոբլոգի ուղիղ եթերում կվարի «Mono Luiza» նախագիծը՝ կարանտինում գտնվող մարդկանց հետաքրքիր ժամանցն ապահովելու համար։
«Միասին մենք կհաղթահարենք խնդիրները, որոնք խանգարում են զգալ մեզ ավելի ուժեղ, ինքնավստահ ու նորանոր հաղթանակներ գրանցել..»,-գրել էր նա։