Մարկ Ցուկերբերգը դարձել է ԱՄՆ-ի 3-րդ ամենահարուստ մարդը․ որքա՞ն է նրա կարողությունը

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ունեցվածքով առաջ է անցել ամերիկացի գործարար, Berkshire Hathaway ընկերության գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթից` դառնալով ԱՄՆ 3-րդ ամենահարուստ մարդը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։

2020 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում սոցիալական ցանցերի հսկայի արժեթղթերն աճել են շուրջ 48%-ով, Ցուկերբերգի ունեցվածքն էլ 54,7 միլիարդ դոլարից հասել է 80 միլիարդի:

Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը շարունակում է մնալ ԱՄՆ ամենահարուստ մարդը, նրա ունեցվածքը վերջին երկու ամիսների ընթացքում 113 միլիարդ դոլարից հասել է 147,6 միլիարդի։

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը:

Վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ի 5 ամենահարուստ մարդկանց կարողությունն ընդհանուր առմամբ ավելացել է 75,5 միլիարդ դոլարով կամ 19%-ով: