Նաոմի Քեմբլը 18+ լուսանկար է հրապարակել

«Շնարհավոր Աֆրիկայի օրը»,-իր ինստագրամյան էջում գրել է Նաոմի Քեմբլն ու հրապարակել է արխիվային լուսանկար, որտեղ նա մերկ է։ Երկրպագուները հիացել են մոդելի արտաքինով ու հեղեղել են նրա լուսանկարի մեկնաբանությունները ջերմ խոսքերով, հաճոյախոսություններով։
Ավելի վաղ 50-ամյա մոդելն ամբողջովին մերկացել էր Vivienne Westwood բրենդի գովազդային հոլովակում։

Լրագրողների հետ հարցազրույցում մոդելը խոստովանել էր, որ դեռ 27 տարի առաջ ինքը մասնակցել է Vivienne Westwood աշուն-ձմեռ 1993 ցուցադրությանը: Այն ժամանակ մոդելը պոդիում է դուրս եկել բարձրակրունկներով  և չկարողանալով պահել հավասարակշռությունը՝ ընկել է:
«Ես հավատում եմ, որ ամեն ինչ կյանքում գալիս է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Այսքան տարի է անցել այն պահից, երբ մասնակցել եմ Vivienne Westwood բրենդի ցուցադրությանը։ Շատ ուրախ եմ, որ կարող եմ կրկին դա անել 50 տարեկանում», – ասել է Քեմբլը։