Շուտով հասանելի կլինի Լիլի Մորտոյի կերպարով համակարգչային խաղը (տեսանյութ)

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն ուրախացրել է իր երկրպագուներին՝ հայտնելով, որ շուտով հասանելի կլինի իր կերպարով համակարգչային խաղը։
«Սիրելիներս, իմ խաղը գրեթե պատրաստ է։ Այն կկարողանաք ներբեռնել հեռախոսների և համակարգիչների մեջ։ Ձեր օրը կսկսեք ու կավարտեք Լիլիի հետ։ Սպասեք, շատ շոտով ավելի մանրամասն կներկայացնեմ»,- տեսանյութին կից գրել է Լիլի Մորտոն։
Երկրպագուներին անչափ հետաքրքրել է այդ նորությունը և նրանք հեղեղել են մոդելի հրապարակած տեսանյութի մեկնաբանությունները հարցերով՝ փորձելով պարզել, թե երբ արդեն կկարողանան օգտվել խաղից։