Չշպարված և տնային հագուստով․ այսպիսին Գոհար Ավետիսյանին դուք դեռ չեք տեսել

Երգչուհի և դիմահարդար Գոհար Ավետիսյանն օգտվում է կարանտինային ռեժիմից, որը վերջապես, հնարավորություն է ընձեռել նրան ժամանակ հատկացնել հարազատ ու մտերիմ մարդկանց, ինքնակրթվելուն, հանգստանալուն։ Գեղեցկուհին իր միկրոբլոգում սկսել է հումորային տեսանյութեր հրապարակել՝ զվարճացնելով ու դրական լիցքեր հաղորդելով երկրպագուներին։
Ավելի վաղ հղի երգչուհին խոստովանել էր, որ վերջին ժամանակներում իր ինքնազգացողությունն այդքան էլ լավ չէր․ Գոհարը կարծիք էր հայտնել, որ իր առողջական բոլոր խնդիրները կարող են կապված լինել ինքնամեկուսացման հետ։
Հիշեցնենք, որ շատ քիչ է մնացել երգչուհի և դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկի լույս աշխարհ գալուն։
Baby shower միջոցառման ժամանակ պարզ է դարձել երեխայի սեռը. Գոհար Ավետիսյանը շուտով որդի է ունենալու։