Ջոնի Դեփի մասնակցությամբ քրեական դրաման, որը դերասանի թերագնահատված ֆիլմերից մեկն է, Netflix-ում հայտնվել է լավագույն տասնյակում

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի մասնակցությամբ Public Enemies («Հանրության թշնամիները») քրեական դրաման հայտնվել է լավագույն ֆիլմերի տասնյակում, որոնք հեռարձակվում են Netflix սթրիմինգային հարթակում, հաղորդում է We got this covered-ը։

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Մայքլ Մաննի 2009-ի ֆիլմը, որը Rotten Tomatoes-ի կայքում քննադատներն ու հանդիսատեսը գնահատել են առավելագույնը 68 տոկոս (ֆիլմը հաջող է համարվում, եթե 75 տոկոս և ավելի բարձր գնահատական է ստանում), մեկ շաբաթից ավելի գտնվում է Netflix-ի հեղինակավոր վարկանշային ցանկում։

Ֆիլմի դեբյուտը Netflix-ում տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Սկզբում այն ամենաշատ դիտված ֆիլմերի ցուցակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը, իսկ շաբաթ օրը բարձրացել է երրորդ հորիզոնական։

Բրայան Բարոուի «Հասարակության թշնամիները. հանցավորության մեծագույն ալիքն Ամերիկայում և ՀԴԲ-ի ծնունդը, 1933-1934» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է բանկերի դաժան կողոպտիչ Ջոն Դիլինջերի մասին: ՀԴԲ-ի աշխատակիցներից մեկին հանձնարարված է գտնել նրան։

Ֆիլմում նկարահանվել են նաև Քրիստիան Բեյլը, Մարիոն Կոտիյարը, Չենինգ Տատումը և ուրիշներ: