Ռոնալդուն երկրպագուներին ցուցադրել է կարանտինի շնորհիվ ստացած նոր սանրվածքը (լուսանկարներ)

Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն երկու ամիս ընտանիքի հետ ինքնամեկուսացումից հետո վերջերս վերադարձել է իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի մարզումներին: Ֆուտբոլիստը երկրպագուներին ցուցադրել է ինքնամեկուսացումից հետո իր նոր սանրվածքը, գրում է Daily Mail-ը։

Ռոնալդուն իր նոր սանրվածքը ցուցադրել է Ինստագրամում, որտեղ ավելի քան 220 մլն հետևորդ ունի։

35-ամյա մարզիկը սովորաբար կարճ է կտրում մազերը, սակայն ինքնամեկուսացման երկու ամիսներին դրանք բավականին երկարել են։
«Հավանո՞ւմ եք»,-լուսանկարը մակագրել է սպորտային աստղը։