Ռումինացի նախարարն ուղիղ եթերում հարցազրույց է տվել առանց տաբատի (տեսանյութ)

Ռումինիայի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Իոնուց Ստրոեն անհարմար իրավիճակում է հայտնվել ուղիղ հեռարձակման ժամանակ, երբ տանից ուղիղ միացմամբ հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերությանը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ռումինացի նախարարը հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է հավանականությունը, որ Ռումինիան Սերբիայի, Հունաստանի և Բուլղարիայի հետ միասին կարող է հավակնել «Եվրո-2028»-ի համատեղ անցկացմանը:

Նրա խոսելու ընթացքում համակարգիչը, ըստ երևույթին, շարժվել է տեղից և կադրում երևացել է նախարարի մարմնի ստորին հատվածը: Ինչպես պարզվել է, ռումինացի պաշտոնյան ուղիղ միացման ժամանակ տաբատ չի կրել։