Women’s Club-ից Մաշա Մաթևոսյանի և նրա ընտանիքի մոտ կորոնավիրո՞ւս է ախտորոշվել

Women’s Club նախագծից Զառա Սահակյանն օրեր առաջ իր ինստագրամյան էջում հրապարակում էր արել, որն իրարանցում էր առաջացրել երկրպագուների շրջանում։
«Մաշ, առողջություն քեզ ու հարազատներիդ, արագ առողջացի ու արի՝ էս դուետը դեռ շատ ասելիքներ ունի։ Սիրում եմ քեզ շատ»,- գրել էր նա իր գործընկերուհի Մաշա Մաթևոսյանի մասին։
Այս հրապարակումից հետո ինստագրամյան հետևորդները կարծել էին, թե հաղորդավարուհին հիվանդացել է կորոնավիրուսով ու հեղեղել էին թե՛ Զառային թե՛ Մաշայի ինստագրամյան միկրոբլոգերը հարցերով։
Վերջապես, Զառա Սահակյան, հանգստացնելով երկրպագուներին, նշել է, որ Մաշայի և նրա հարազատների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, նրանց թեստերի պատասխանը բացասական է եղել։
«Մրսածություն էր և վերջ։ Հիմա, անգամ, երբ մարդկանց ճնշումն է բարձրանում, շտապում են վերագրել կորոնավիրուսին։ Չէի պատկերացնում, որ նման արձագանք կլինի։ Մարդիկ մեկնաբանություններում անընդհատ գրում են այդ մասին»,- ասել է Զառան։
Նշենք, որ Մաշան ՌԴ-ում է և քանի որ կորոնավիրուսի պատճառով սահմանները փակվել են, նա հիմա ուղղակի չի կարողանում վերադառնալ Հայաստան։