Աննա Սեդակովան գիրք է գրել

Աննա Սեդակովան իր երկրպագուների հետ կիսվել է նորությամբ։ Երգչուհին իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է իր գրած գրքի շապիկի լուսանկարներն ու հայտնել, որ գիրքն արդեն լույս է տեսել։

Սեդակովան պատմել է, որ գրքում ներառել է տարբեր անձնական գաղտնիքներ ու խորհուրդներ հատուկ կանանց համար։ Երկրպագուները մեծ ոգևորությամբ են ընդունել նորությունն ու շուտով արդեն պատրաստվում են ձեռք բերել իրենց կուռքի պատմությունը։