Ասոլն ու ռեփեր ST-ն ցույց են տվել ընտանեկան լուսանկարի իրենց պատկերացումն ու իրականությունը

Հաղորդավարուհի Ասոլն ու ռեփեր ST-ն վերջերս են ծնողներ դարձել։ Զույգը պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում ու երբեմն էլ կիսվում նաև դստեր նկարներով։

Այս անգամ հաղորդավարուհին իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է ընտանեկան սելֆիներով ու դրան կից գրառման մեջ նշել, որ չէր պատկերացնեւմ, թե որքան դժվար է երեխայի հետ սելֆի անելը։ Ասոլը նշել է, որ նրանք արդեն մեկ ամիս է փորձում էին գոնե մեկ նորմալ լուսանկար ունենալ ու դա վերջապես իրենց հաջողվել է։ Առաջին լուսանկարն այն է, ինչ նրանք ուզում էին ստանալ, իսկ երկրորդը՝ իրականությունը, որտեղ փոքրիկը չի ուզում լուսանկարվել։ Ամեն դեպքում նրանց ընտանեկան լուսանկարները դուր են եկել հետևորդներին։